Ի՞նչն է արևային ֆոտովոլտային (ՖՎ) համակարգը դարձնում է այդքան արժեքավոր: Ամեն ինչ շատ պարզ է. արտադրությունը: Որակյալ արտադրությունը ամենակարևոր և արժեքավոր ներդրում է:

Ինչպե՞ս ստանալ արևային համակարգի առավելագույն արդյունավետություն

Մեր փորձառու ճարտարագետներիը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին.

  • Գտնվելու վայրին / կլիմային
  • Եղանակին
  • Արեգակնային համակարգի ազիմուտային անկյանը
  • Խոչընդոտներին
  • Արևային մոդուլի չափսին և արդյունավետությանը
  • Արևային վահանակի տարեկան դեգրադացիային

Ներկայիս արտադրական միջավայրում փոփոխությունները մշտական բնույթ են կրում: Ժամանակակից համակարգերը պետք է արագ հարմարվեն շուկաներին, տեխնոլոգիաներին և արդի պահանջներին: Այս ոլորտը հսկայական փոփոխությունների է ենթարկվում, ինչը կապված է արտադրության ավտոմատացման, գործընթացների վերահսկման և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման հետ:

Ավելի մեծ ճկունություն և հարմարվողականություն ձեռք բերելու համար մշակվել են ​​այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս ավելացնել ապրանքի տեսակները և մեծացնել արտադրության մասշտաբները: 

Կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ ներդրումներ անել այսպիսի արագ աճող շուկայում, որտեղ մեծ թվով ներդրումներ են իրականացվում հետազոտության ու զարգացման վրա, իսկ արտադրական սարքավորումները օրեցօր հնանում են: Պատասխանը պարզ է. մեր արտադրական տեխնոլոգիաները գերժամանակակից և արագ ադապտացվող են: 

Արևային էլեմենտների և կայանների արտադրման համակարգերը բաղկացած են ավելի քան 10 տարբեր մասերից, որոնք հաջորդականությամբ կատարելով իրենց աշխատանքը, արտադրում են արևային էլեմենտներ: 

Այլ կերպ ասած, կարճաժամկետ նորարարությունը կարող է կիրառվել միայն սարքավորումների մի մասի վրա, ինչի արդյունքում արդյունաբերական բիզնեսը կարող է նորացնել ու փոխել միայն հին մասը՝ առանց փոխարինելու ամբողջ սարքավորումը:

Այսպիսով, մենք ապահովագրում ենք մեզ և պատրաստ ենք ձեռնարկել նորարարական ցանկացած քայլ, ինչի շնորհիվ մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք մշտապես արտադրում ենք վերջին սերնդի մոդուլներ:

Կարդալ նաև