Վերջին տարիներին Հայաստանում արևային էներգիայի շահագործումը մեծ թափ է առնում։ Գաղտնիք չէ, որ արևային համակարգի ընտրության հարցում նախապատվությունը տրվում է վահանակների արդյունավետությանն ու երկարակեցությանը։ Որքան հզոր է համակարգը, այնքան ավելի շատ գումար կխնայվի։ Այսօր ոչ միայն տեղական, այլև համաշխարհային շուկայում առավել մեծ տարածում են գտել իրենց մատչելիությամբ և հարմարավետությամբ աչքի ընկնող կապույտ բազմաբյուրեղային արևային վահանակները (արևային վահանակների տեսակները)։ 

Սակայն, երբեմն հզորության հետ մեկտեղ կարևոր է հաշվի առնել նաև արևային համակարգի արտաքին տեսքը։ Այս հարցում անգերազանցելի են արևային սև վահանակները։ 

Սև և Կապույտ Վահանակների Առանձնահատկությունները

Կապույտ վահանակների համեմատաբար մատչելի գինը պայմանավորված է արտադրման ավելի պարզ գործընթացով, կիրառվող նյութերի հասանելիությամբ և տեղադրման քիչ ծախսերով։ Բացի այդ բազմաբյուրեղային արևային վահանակների առավելություններից է արտադրման ժամանակ շրջակա միջավայրի համար վնասակար թափոնների բացակայությունը։ 

Արևային սև վահանակները լինում են միաբյուրեղային, հազվադեպ նաև բարակ թաղանթային։ Ի տարբերություն բազմաբյուրեղային արևային վահանակների՝ սև վահանակների գինը ավելի բարձր է, պայմանավորված օգտագործվող սիլիկոնի բարձր որակով, արտադրման ժամանակ առաջացող թափոններով և մաքուր սիլիցիումի վատնումով։ 

Սև վահանակների արտաքին ֆոտովոլտային շերտը և վահանակն ուրվագծող շրջանակները սև են, ի տարբերություն «ավանդական» կապույտ վահանակների, որոնց նշված հատվածները սպիտակ են։ 

Ինչու՞ ընտրել Արևային Սև Վահանակները

1. Արևային սև վահանակներն ավելի էներգաարդյունավետ են

Պատրաստված լինելով սիլիցիումի մեկ բյուրեղից՝ միաբյուրեղային սև վահանակները մի քանի անգամ ավելի շատ էներգիա են կլանում։ Ստացվում է էներգիա արտադրելու համար պահանջվում է ավելի քիչ քանակությամբ միաբյուրեղային վահանակ քան բազմաբյուրեղային վահանակներով նույն քանակությամբ էներգիա արտադրելու համար։ 

2. Կայուն աշխատանք ամպամած եղանակին

Արևային սև վահանակները նույնիսկ ամպամած եղանակին չեն դադարում կլանել լույսը՝ տունը կամ շինությունը ապահովելով մշտական էլեկտրաէներգիայով։

3. Երկարակյացություն

Բազմաբյուրեղային վահանակների համեմատ միաբյուրեղային վահանակներն ավելի երկարակյաց են։ Համաշխարհային մի շարք արտադրողներ երաշխավորում են իրենց վահանակների 25 տարվա աշխատանքը։ Հայաստանում արտադրանքի 25 տարվա անխափան աշխատանքի երաշխիք է տալիս LA Solar Factory-ն։ 

Միաբյուրեղային Սև Վահանակները Հայաստանում

Հայաստանում արևային համակարգի պահանջարկը օրեցօր աճում է։ Շուկայում ներկայացված են համաշխարհային առաջատար ընկերությունների արևային համակարգեր։

Արդեն իսկ շատ շուտով հայ սպառողը կկարողանա ձեռք բերել նաև տեղական արտադրության միաբյուրեղային սև վահանակներ։ LA Solar Factory-ին, հանդիսանալով Հայաստանում միաբյուրեղային վահանակների առաջին տեղական արտադրողը, սպառողին առաջարկում է արևային էներգիայի ոլորտում առավել արդյունավետ և խնայող արևային վահանակները։

Կարդալ նաև