Համաշխարհային տնտեսական կայուն զարգացումը պահանջում է հուսալի, ծախսարդյունավետ և մասշտաբային էներգետիկ լուծումներ: LA Solar Factory-ն բարձր տեխնոլոգիական ընկերություն է և ստեղծվել է այդ լուծումներն ապահովելու համար: Մենք հավատում ենք, որ արևային էներգիան հիմնական, կենսունակ տեխնոլոգիան է, որը հնարավորություն է տալիս շարժվել դեպի արտանետվող էլեկտրամատակարարման զրոյացմանը:

Մենք շարունակում ենք մնալ առաջատարը արևային համակարգերի արտադրության ոլորտում` կենտրոնանալով նորարարության և ծախսարդյունավետության վրա՝ մնալով ապահով ընտրություն մեր յուրաքանչյուր հաճախորդի համար:

Մեր արտադրանքի բարձր որակը, էկոլոգիապես մաքուր լինելը և մշտապես բարելավումը մեզ համար առաջնային է՝ մեր ընկերության մրցակցային դիրքը կայուն պահելու համար: LA Solar Factory-ն հավաստագրված է որակի միջազգային ստանդարտներին համապատասխան և իր գործունեության յուրաքանչյուր փուլում մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության և շրջակա միջավայրի պահպանմանը:

Ո՞րն է մեր ընկերության և արտադրանքի արժեքի հավաստագիրը

Մեր արժեքները.

Մեր ընկերությունը պարտավորվում է ապահովել ավելի կանաչ ապագա.

  • Տեխնիկական կատարելության ապահովում,
  • Մատչելի ծառայություններ մատուցում,
  • Նշանակալի ներդրում՝ ածխածնի հետքերը տեղական և համաշխարհային մակարդակի վրա վերացման գործում,
  • Բնապահպանական, տնտեսական և սոցիալական օգուտների ստեղծում,
  • Աջակցել վերականգնվող էներգիայի մաքուր, անվտանգ և տնտեսապես կենսունակ զարգացմանը, և նվազեցնել հանածո վառելիքների օգտագործումը

Կորպորատիվ արժեքներ`

  • Գերազանց մատուցում` տեխնիկական որակի, ծառայությունների  անվտանգության և արժեքի տեսանկյունից,
  • Պահպանել մեր ճկունությունն ու նորարարականությունը,
  • Պահպանել մեր ամբողջականությունը և օգնելու պատրաստակամությունը,
  • Ձգտել էլ ավելի մեծ առաջընթացի և զարգացման,
  • Հարգանքը մեր հաճախորդների, աշխատանքի և շրջակա միջավայրի նկատմամբ:

Կարդալ նաև

  • 15.10.2021

    LA Solar Group

    LA Solar Group-ը հիմնադրվել է 2011 թ.-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում` Արա Պետրոսյանի կողմից: Գործի դնելով այլընտրանքային էներգիայի օգտագործման իր փորձը` LA Solar Group-ը առաջարկում է առավել նորարարական լուծումներ` նախագծի ձևավորումից մինչև ֆոտոգալվանային համակարգերի կառուցում և շահագործում:

    Ընկերությունն այժմ բաղկացած է 180 աշխատակցից և ունի 14 գրասենյակ՝ 7 նահանգներում:

    LA Solar Group-ն առաջարկում է վերականգնվող էներգիայի ամբողջական լուծումներ բնակելի և առևտրային ծրագրերի համար նախատեսված՝ ներառելով նորագույն տեխնոլոգիաները, մանրակրկիտ դիզայնը, որակի տեղադրումը, ակնառու աջակցությունը և լավագույն երաշխիքը՝ ամենացածր գնով:

    Որպես արևային մարտկոցների առաջատար ընկերություն, առաջարկում է պրեմիում արևային վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: Արևային մարտկոցների տեղադրման գործընթացը կարևոր քայլ է՝ ավելի մաքուր ապագա ստեղծելու համար: Արևային էներգիայի օգտագործումը ծախսարդյունավետ է և էական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա:

    Այսօր LA Solar Group-ն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը: LA Solar Group-ն  ունի մեծ ազդեցություն ԱՄՆ-ի և Հայաստանի տնտեսությունների զարգացման գործում և խթանում է արևային էներգիայի անցմանը, ինչը կդարձնի աշխարհը էկոլոգիապես մաքուր։

  • 22.06.2021

    RENWEX 2021 Միջազգային ֆորում-ցուցահանդես

    LA Solar Factory-ն սիրով հրավիրում է բոլորին ներկա գտնվելու հունիսի 22-24-ը կայանալիք RENWEX 2021 «Վերականգնվող էներգիա և էլեկտրական փոխադրամիջոցներ» միջազգային ֆորում – ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են լինելու վերջին սերնդի արևային սարքավորումներ: Միջազգային ֆորում - ցուցահանդեսն իրականացվում է «Միասին կերտենք վերականգնվող էներգիայի ապագան» կարգախոսի ներքո: Մասնակցելու են ավելի քան 63 ընկերություններ՝ շուրջ 9 երկրներից:

    RENWEX 2021 «Վերականգնվող էներգիա և էլեկտրական փոխադրամիջոցներ» միջազգային ֆորում – ցուցահանդեսի հիմնական նպատակն է բացահայտել ընկերությունների պոտենցիալ ներուժը, ինչպես նաև ձևավորել նախագծերի իրականացման լավագույն լուծումները՝ դարձնելով այն հիմնք վերականգնվող էներգիայի աճի համար:

    Ցուցահանդեսի շրջանակներում ամերիկյան LA Solar Group ընկերության հայաստանյան գործարանը՝ LA Solar Factory-ն և ռուսաստանյան մասնաճյուղը՝ Moscow Solar Group համատեղ ներկայացնելու են բարձրորակ արևային սարքավորումների և ժամանակակից էլեկտրական փոխադրամիջոցների լայն տեսականի, որոնք ցուցադրված կլինեն 3A46 տաղավարում:

    Սիրով սպասում ենք Ձեզ EXPO RENWEX 2021-ին: