Արևային էներգիայի համաշխարհային շուկան անընդհատ աճում է, և նոր թրենդերն արագորեն դառնում են հիմնային: Կիսաբջջային արևային վահանակների տեխնոլոգիան իրապես հեղափոխություն էր արևային վահանակների շուկայում:
Ըստ վիճակագրության, մինչև 2028 թվականը կիսաբջջային արևային մոդուլների շուկայի մասնաբաժինը կբարձրանա մինչև 40%:
Ամեն ինչ ավելի հասկանալի դարձնելու համար եկեք պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում կիսաբջջային արևային վահանակը և ինչ առավելություններ այն ունի:

Ի՞նչ է կիսաբջջային արևային մոդուլը

Կիսաբջջային արևային վահանակը ավանդական արևային վահանակ է՝ լազերային հատիչով կիսված բջիջներով:
Ի տարբերություն ստանդարտ մոդուլների, որոնք պարունակում են 60 կամ 72 բջիջ, կիսաբջջային մոդուլը կրկնապատկում է բջիջների քանակը մինչև 120 կամ 144 բջիջ : Այն ունի նույն չափսը, ինչ ստանդարտ բջջային մոդուլը, բայց մեջտեղից կիսված բջիջներով: Բջիջների կրկնապատկման տեխնոլոգիան ստեղծում է ավելի մեծ հնարավորություններ արևային էներգիան վերցնելու և այն փոխակերպիչ տեղափոխելու համար:

Կիսաբջջային արևային վահանակի առավելությունները

Ֆոտովոլտային արևային վահանակներում կիսատ կտրված բջիջների օգտագործումը կարող է մեծացնել արևիային էներգիայի արտադրությունը:
Ի տարբերություն ավանդական արևային վահանակների, կիսաբջջային արևային մոդուլը աչքի է ընկնում մի շարք առավելություններով: Անդրադառնանք ամենակարևորներից մի քանիսին.

  • Կատարյալ արտադրողականություն

Կիսատ կտրված բջիջները կարող են բարելավել արևային մոդուլների աշխատանքը՝ դրանով իսկ խթանելով էներգիայի արտադրությունը: Ահա ինչպես է իրականացվում այդ ամենը.

Դիմադրողական կորուստների կրճատում

Ստանդարտ արևային վահանակների բջիջներում արևի լույսը էլեկտրականության վերածելու ժամանակ առաջանում է որոշակի էներգիայի կորուստ: Կիսաբջջային արևային վահանակների դեպքում դիմադրողական կորուստները նվազագույնի են հասցվում՝ արեգակնային մոդուլով հոսող ավելի ցածր հոսանքի շնորհիվ:

Թույլ լուսավորության պայմաններում կատարողականի բարելավում

Ստվերային և ցածր լուսավորության պայմանները ոչ մի ազդեցություն չեն թողնում կկիսաբջջային ֆոտովոլտային արևային մոդուլների վրա: Հիմնական պատճառը կիսաբջջային արևային մոդուլների լարերի չնչին փոփոխությունն է:

Կիսատ կտրված բջիջները միացված են հաջորդականությամբ, ճիշտ այնպես, ինչպես սովորական արևային վահանակի բջիջները: Նրանք ունեն կրկնապատկված բջիջներ, հետևաբար նաև կրկնակի շարքեր: Այնուամենայնիվ, եթե մոդուլի մեկ շարքը ստվերում է, արևային մարտկոցը կորցնում է շատ չնչին քանակությամբ էներգիա , քանի որ այն ազդում է միայն ընդհանուր մոդուլի էներգիայի արտադրության  վեցերորդ մասի վրա:

  • Դիմացկունություն

Ի լրումն բարձր էներգիայի արտադրությանը, կիսաբջջային մոդուլներն ավելի հուսալի են՝ շնորհիվ իրենց երկարատև աշխատանքի: Իսկ կոմպակտ դիզայնը դարձնում է կիսաբջջային մոդուլները պակաս զգայուն եղանակային տարբեր պայմաններում:
Այս առավելություններով հանդերձ՝ ընտրելով կիսաբջջային մոդուլ հնարավորություն եք ստանում կարճ ժամանակում վերադարձնել կատարված ներդրումը:
Կիսաբջջային մոդուլները բավականին իրատեսական ընտրություն են հատկապես այն հատվածներում, որտեղ տարածքը սահմանափակ է, և առաջանում է ստվերում կամ ցածր լուսավորության խնդիր:

LA Solar Factory-ը տրամադրում է ամենաճշգրիտ հավաստագրերով և կայուն երաշխիքով կիսաբջջային մոդուլներ: Արտադրության ողջ ընթացքում մենք օգտագործում ենք միայն ամենաբարձր որակի նյութեր և սարքավորումներ: Արտադրված յուրաքանչյուր մոդուլը սերտիֆիկացված է միջազգային ստանդարտներին համապատասխան և անցնում է բազմաթիվ փորձաքննություններ:

Մեր ընկերությունը երաշխավորում է կիսաբջջային մոդուլների բարձրակարգ որակը և տրամադրում է 25 տարվա երաշխիք մոդուլների արդյունավետության համար:

La Solar – Ձեր բիզնեսի լավագույն ընտրությունը

Կարդալ նաև