LA Solar Factory RENWEX 2021 - ում

LA Solar Factory-ն սիրով հրավիրում է բոլորին ներկա գտնվելու հունիսի 22-24-ը կայանալիք RENWEX 2021 «Վերականգնվող էներգիա և էլեկտրական փոխադրամիջոցներ» միջազգային ֆորում – ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են լինելու վերջին սերնդի արևային սարքավորումներ: Միջազգային ֆորում - ցուցահանդեսն իրականացվում է «Միասին կերտենք վերականգնվող էներգիայի ապագան» կարգախոսի ներքո: Մասնակցելու են ավելի քան 63 ընկերություններ՝ շուրջ 9 երկրներից:

RENWEX 2021 «Վերականգնվող էներգիա և էլեկտրական փոխադրամիջոցներ» միջազգային ֆորում – ցուցահանդեսի հիմնական նպատակն է բացահայտել ընկերությունների պոտենցիալ ներուժը, ինչպես նաև ձևավորել նախագծերի իրականացման լավագույն լուծումները՝ դարձնելով այն հիմնք վերականգնվող էներգիայի աճի համար:

Ցուցահանդեսի շրջանակներում LA Solar Factory-ն և ռուսաստանյան մասնաճյուղը՝ Moscow Solar Group համատեղ ներկայացնելու են բարձրորակ արևային սարքավորումների և ժամանակակից էլեկտրական փոխադրամիջոցների լայն տեսականի, որոնք ցուցադրված կլինեն 3A46 տաղավարում:

Սիրով սպասում ենք Ձեզ EXPO RENWEX 2021-ին:

Կարդալ նաև