Հավանաբար բազմիցս անցել եք UL հավաստագրով սերտիֆիկացված պրոդուկների կողքով և նունիսկ չեք էլ նկատել: Ի՞նչ է իրենից ներկայացնում UL հավաստագիրը և ինչու՞ է այդքան կարևոր: Underwriters Laboratories (UL) - ը անկախ կազմակերպություն է, որը հավաստում է ապրանքների անվտանգությունը: UL սերտիֆիկացումը հաստատում է, որ ապրանքը գնահատվել է, փորձարկվել և անցել է անվտանգությունն ապահովող թեստավորում: Կարող եք վստահ լինել, որ UL սերտիֆիկացումը յուրաքանչյուր ապրանքատեսակի անվտանգության և ամրության հուսալի ցուցիչ է:

ՖՎ մոդուլները մինչ սսպառման հանձնվելը կամ վերականգնվող էներգիայի ֆինանսավորման սխեմաներում օգտագործվելը, պետք է հետևեն մի քանի պահանջների և միջազգային ստանդարտների, ինչպիսիք են ISO, UL, EAC, CE և այլն: LA Solar Factory- ն անցել է երեք հիմնական ISO ընտանիքի սերտիֆիկացումներ, որոնք պատասխանատու են անվտանգության, առողջապահության և շրջակա միջավայրի կառավարման համար: Այսուհետ LA Solar Factory- ն սիրով տեղեկացնում է, որ հաջողությամբ անցել է ևս մեկ կարևորագույն սերտիֆիկացում. Այժմ ընկերությունն ունի նաև UL հավաստագիր, որը արտադրված բոլոր ապրանքների հուսալիութայն և արդյունավետության գրավականն է:

Արտադրված արտադրանքի որակի ցուցադրումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ընկերության, այլ նաև հաճախորդների համար: LA Solar Factory- ն և մեր արտադրանքը հավաստագրված են երրորդ կողմի մարմինների կողմից և համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին և տեխնիկական պայմաններին:

Կարդալ նաև