
Արևային Վահանակների Արտադրություն
Գլխավոր
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սարքավորում #1 - Արևային մոդուլների արտադրական գիծ
Մեր սարքավորումները՝
- արտադրում են մինչև 450 Վտ հզորությամբ արևային վահանակներ` ~ 20,5% առավելագույն արդյունավետությամբ,
- իրականացնում են բջիջների անհատական էլեկտրական փորձարկում,
- արտադրում են 4 մմ հաստությամբ հզոր հաղորդիչ ապակի (եղանակային փոփոխություններին և թեժ կետի ջերմաստիճանի բարձրացմանը դիմադրող հատկություններով օժտված):
Հոսքագծի անխափան գործարկման համար անհրաժեշտ քայլերն են՝
Արևային վահանակների արտադրությունը վերջին տարիներին լայն թափով սկսել է զարգանալ ։ Արևային մարտկոցների արտադրությամբ զբաղվող ընկերությունները շարունակում են ընդլայնել արտադրական ծավալները՝ ներգրավելով նոր հաճախորդների։ Զարգացող աշխարհը շարժվում է դեպի կանաչ տնտեսություն, ընտրում էկոլոգիապես մաքուր, արևից ստացվող էներգիան։ Արևային մարտկոցների խոշոր արտադրողներն իրենց հետևից տանում են նաև արևային համակարգերով զբաղվող այն ձեռնարկություններին, որոնք նոր են սկսել իրենց գործունեությունը։
Մրցակցային առավելություն
LA Solar-ն օգտագործում է միայն բարձրորակ հումք և սարքավորումներ: Յուրաքանչյուր արտադրանք անցնում է որակի բազմաստիճան թեստավորում և սերտիֆիկացվում միջազգային հավաստագրերով: Ընկերության արտադրամասը պարբերաբար համալրվում է նոր սարքավորումներով, իսկ տեխնիկական անձնակազմն անցնում է վերապատրաստման դասընթացներ: Արտադրված արևային համակարգերը ոչ միայն բացառիկ որակի են, այլև էկոլոգիապես մաքուր և անվտանգ շրջակա միջավայրի համար:
LA Solar -ի արտադրանքն անցնում է անվտանգության, առողջապահության և միջավայրի պահպանման բոլոր անհրաժեշտ պահանջները բավարարող հիմնական և ամենակարևոր սերտիֆիկացման երեք փուլերը (ISO45001, ISO14001, ISO9001):
LA Solar -ի արտադրանքը լիովին համապատասխանում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման չափանիշներին: Արևային համակարգերի համար տրամադրվում է 25 տարվա երաշխիք: LA Solar -ն երաշխավորում է, որ 12 տարվա ընթացքում արևային վահանակների պայմանական հզորությունը կլինի ոչ պակաս քան 90%, իսկ 25 տարվա ընթացքում կկազմի 80%-ից ոչ պակաս: Ընտրելով LA Solar -ն՝ յուրաքանչյուր հաճախորդ ձեռք կբերի վստահելի, հոգատար և մշտապես աջակցող գործընկեր:
LA Solar -ին ներկայացնում է լավագույն ՖՎ վահանակները եվրոպական և ամերիկյան շուկայական արժեքից համեմատաբար ցածր գնով:
Բարձր արտադրողականության շնորհիվ՝ LA SOLAR -ն իր հաճախորդներին կարող է առաջարկել արտադրանքի անսահմանափակ մատակարարում, իսկ գործընկերներին՝ փոխշահավետ համագործակցության պայմաններ: Մենք պատրաստ ենք հաջողությամբ ավարտին հասցնել ցանկացած բարդության նախագիծ՝ ամբողջական ծավալով և ճիշտ ժամանակին: