
Տեխնոլոգիա
Գլխավոր
Տեխնոլոգիա
PERC բջիջ
PERC հապավումն անգլերենից բառացիորեն թարգմանվում է որպես՝ «պասիվ ճառագայթող և ետնամասում գտնվող բջիջ»: Լրացուցիչ դիէլեկտրիկ շերտի շնորհիվ արևային համակարգը հասնում է ավելի բարձր արդյունավետության, քան ստանդարտ արևային բջիջներով վահանակների դեպքում: Ներկայումս PERC Cell-ը համարվում է բացառիկ որակով և մրցունակ գներով արևային վահանակներ արտադրելու լավագույն տեխնոլոգիաներից մեկը: Այն հնարավորություն է տալիս ստանալ մինչև 1% արդյունավետություն: Perc արևային մարտկոցներն ամենատարածված մոդելներն են, որոնք նորարարական ճանապարհ են բացում դեպի կանաչ էներգիայի տեխնոլոգիաներ։
Half-Cut Տեխնոլոգիա
Half-Cut Cell տեխնոլոգիան ինֆրակարմիր լազերի միջոցով բջիջը բաժանում է երկու առանձին հատվածների՝ կրկնակի կրճատելով գործարկվող հոսանքը: Արդյունքում ջերմության կորուստները զգալիորեն նվազում են, իսկ մոդուլի հզորությունն ավելանում է 2%-ով: Ուստի բարելավվում է նաև վահանակի արտադրողականությունը: Արևային վահանակների տեխնոլոգիան գալիս է փաստելու, որ վաղուց ժամանակն է անցնել անվճար էներգիայից օգտվելու ռեժիմին։
Թեժ կետի ցածր ջերմաստիճան
Վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներն աշխարհը դարձնում են ավելի հարմարավետ, իսկ առօրյա կյանքը՝ էներգախնայող։ Վահանակի որոշակի հատվածներ, հայտնվելով ստվերում, կարող են համակարգի մյուս հատվածներում ջերմաստիճանի բարձրացման պատճառ հանդիսանալ: Այս երևույթը կոչվում է թեժ կետ: Թեժ կետի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել վահանակի անդառնալի դեգրադացման: