Մեր Մասին


Մենք՝ որպես վերականգնվող էներգիայի ընկերություն

2019 թվականին հիմնադրված LA Solar-ն արևային մոդուլներ արտադրող հայկական ընկերություն է, որն աշխատում է շվեյցարական աշխարհահռչակ  Meyer Burger համակարգով։ Կայանի արևային մոդուլները մինչև սպառողին հասնելն անցնում են որակի վերահսկման կարևորագույն փուլեր՝ համապատասխանելով ԱՄՆ-ի և Եվրոպայի որակի չափանիշներին։ LA Solar վահանակները մի քանի անգամ ավելի շատ արևի լույս են կլանում, քան այլ տեխնոլոգիաներով արտադրված վահանակները:

Մենք՝ որպես արևային վահանակներ արտադրող

La Solar-ը Եվրասիական տնտեսական միությունում ոչ հարկային գոտու օպերատորն է։ Կայանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 350 ՄՎտ։


  • 50 +

    Գլոբալ ֆինանսական գործընկերներ:

  • 40 +

    Նշանակման երկրներ:

  • 350 ՄՎտ

    Արտադրողական Հզորություն:

Մեր առաքելությունը

Արտադրելով միջազգային ճանաչում ունեցող բարձրորակ

արևային վահանակներ՝ LA Solar-ը օգնում է արևային

համակարգերի վաճառքով զբաղվող ընկերություններին

ներկայացնել անմրցելի որակ և ձեռք բերել հաճախորդների վստահությունը:


 
Մեր տեսլականը

Տրամադրելով վերականգնվող էներգիայի լավագույն և

նորարարական լուծումներ՝ ընկերությունը նպատակ ունի

խթանել և զարգացնել արևային էներգիայի օգտագործումը

տեղական և միջազգային շուկաներում:


Ռազմավարություն

Ուրախ ենք ներկայացնել LA Solar ընկերությունը՝ Հայաստանում գործող բարձր արդյունավետությամբ արևային մոդուլների ձեր վստահելի արտադրողին: Ընկերության ռազմավարության հիմքում ավելի պայծառ, կանաչ ապագայի տարածումն է՝ ժամանակակից ֆոտովոլտային (PV) լուծումների միջոցով: 

Մենք առաջարկում ենք՝

      • կոմերցիոն և բնակելի շինությունների համար արևային համակարգեր

      • էներգախնայող, ԿԱՅՈՒՆ լուծումներ

Կայուն էներգիայի ռազմավարության մեր տեսլականը պահանջում է պատասխանատու լինել ինչպես վերականգնվող աղբյուրների, այնպես էլ էներգաարդյունավետության նկատմամբ: Ձե’ռք բերեք էներգետիկ անկախություն մեզ հետ։  

Մեր Թիմը

LA SOLAR - ն առաջնորդվում է իր թիմակիցներին խրախուսելու, աշխատանքային կարգապահության ու միմյանց օգնելու պատրաստակամության սկզբունքով, ինչն էլ երաշխավորում է մեր ընկերության կայուն զարգացումը։ Ընկերությունն իր բարձրակարգ մասնագետներից բաղկացած ինժեներական թիմով անում է առավելագույնը՝ շարունակաբար բարձրացնելու արտադրանքի որակն ու կատարելագործելու մասնագիտական կարողությունները՝ տեղ տալով նաև երիտասարդ սերնդի մասնագետներին։

 

LA Solar-ի հաջողության հիմքում թիմային աշխատանքն է։