Գլխավոր Արտադրություն

Տեխնոլոգիաներում փոքր նորամուծությունները՝ Ձեր բիզնեսի շահավետ փոփոխությունների հիմք

  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
  • ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 1

    ՀԱՅԿԱԿԱՆ
    ՇՈՒԿԱՅՈՒՄ

  • 90

    ՄՎտ+

    ԱՐԵՎԱՅԻՆ ՄՈԴՈՒԼԻ
    ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

  • 25

    տարի

    ԵՐԱՇԽԻՔ

Սարքավորումներ

Սարքավորումները չափազանց կարևոր դեր են խաղում արևային մարտկոցների արտադրության ոլորտում: Բացառիկ որակ, նորարարական տեխնոլոգիա և գերազանց տեխնիկական անձնակազմ. սա է LA Solar Factory-ի լավագույն տեխնիկական լուծումներ տրամադրելու, համաշխարհային շուկայում կայուն դիրքի բարելավման և կատարելագործման գրավականը:

 

Սարքավորում #1- 90 ՄՎտ արևային մոդուլի արտադրական գիծ

Մատակարար ՝ Մայեր Բուրգեր, Շվեյցարիա
Meyer Burger-ի կողմից մշակված 90 ՄՎտ մոդուլի արտադրական գծի կիսաավտոմատացված Smartwire կապի արտադրության տեխնոլոգիան ապահովում է արևային էներգիայի առավելագույն արդյունավետություն և կրճատված աշխատաժամանակ յուրաքանչյուր մոդուլի համար:

Մեր սարքավորումները.
- արտադրում են մինչև 450 Վտ հզորությամբ արևային վահանակներ` ~ 20,5%առավելագույն արդյունավետությամբ
- իրականացնում են անհատական էլեկտրական փորձարկում բջիջների տեսակավորմամբ
- արտադրում են 4 մմ հաստությամբ հզոր հաղորդիչ ապակի (դիմադրում է եղանակային փոփոխություններին և թեժ կետի ջերմաստիճանի բարձրացմանը)

Մրցակցային առավելություն

  • Որակ

    Հիմք ընդունելով ամերիկյան LA Solar Group-ի որակի ստանդարտները, LA Solar Factory-ին օգտագործում է միայն բարձրակարգ որակի նյութեր և սարքավորումներ: Յուրաքանչյուր արտադրանք անցնում է որակի բազմաստիճան թեստավորում և սերտիֆիկացվում է միջազգային հավաստագրերով: Ընկերությունը պարբերաբար համալրում է սարքավորումները և վերապատրաստում տեխնիկական անձնակազմին: Արտադրված արևային համակարգերը ոչ միայն բացառիկ որակի են, այլև էկոլոգիապես մաքուր և անվտանգ շրջակա միջավայրի համար:

  • Հավաստագրում

    LA Solar Factory-ին անցել է երեք հիմնական և ամենակարևոր սերտիֆիկացումները, որոնք բավարարում են անվտանգության, առողջապահության և միջավայրի պահպանման բոլոր անհրաժեշտ պահանջները (ISO45001, ISO14001, ISO9001):

  • Գին

    LA Solar Factory-ին ներկայացնում է լավագույն ՖՎ վահանակները եվրոպական և ամերիկյան շուկայական արժեքից համեմատաբար ցածր արժեքով:

  • Քանակ

    Բարձր արտադրողականության շնորհիվ (տարեկան 90 ՄՎտ), LA SOLAR FACTORY-ն իր հաճախորդներին կարող է առաջարկել անսահմանափակ մատակարարում, իսկ գործընկերներին՝ փոխշահավետ գործարքներ: Մենք պատրաստ ենք հաջողությամբ ավարտին հասցնել ցանկացած բարդության նախագիծ՝ ամբողջական ծավալով և ճիշտ ժամանակին:

  • Երաշխիք

    LA Solar Factory-ի արտադրանքը լիովին համապատասխանում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ստանդարտներին: Մեր բոլոր ապրանքներն ունեն երկարաժամկետ երաշխիք: Արևային համակարգերի համար տրամադրվում է 25 տարվա երաշխիք: LA Solar Factory-ն երաշխավորում է, որ 12 տարվա ընթացքում արևային մոդուլների պայմանական հզորությունը կլինի ոչ պակաս քան 90%-ը, իսկ 25 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 80%-ը: Ընտրելով LA Solar Factory-ն, յուրաքանչյուր հաճախորդ ձեռք կբերի վստահելի, հոգատար և մշտապես աջակցող գործընկեր: