Լինելով տարածաշրջանում միակ հավաստագրված արևային վահանակներ արտադրողը, LA SOLAR-ը պատասխանատվություն է զգում իր արտադրանքի որակի ու դրա երկարակեցության համար:
Ընկերությունն արևային մարտկոցների համար տրամադրում է երկու տեսակի երաշխիք՝ աշխատանքի և սարքավորումների երաշխիք:
Արևային մարտկոցների աշխատանքի երաշխիքը սովորաբար երաշխավորում է 90% արտադրություն հաջորդ 10 տարում և 84% 25 տարվա ընթացքում։ Սարքավորման երաշխիքը 25 տարի է, և այն պաշտպանում է արևային մարտկոցները արտադրական ցանկացած թերություններից: