LA SOLAR ընկերությունը, հարգելով Ձեր գաղտնիությունը, պարտավորվում է պաշտպանել այն՝ Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան։

Խնդրում ենք ուշադիր կարդալ  Գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մենք վերաբերվելու Ձեր տեղեկատվությանը: Գաղտնիության քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոխվել. Ձեր կողմից Ծառայությունների շարունակական օգտագործումը Գաղտնիության քաղաքականությունը փոխելուց հետո նշանակում է, որ դուք ընդունում եք այդ փոփոխությունները, ուստի խնդրում ենք պարբերաբար ստուգել թարմացումները:

LA SOLAR-ը գործածում է սույն կայքը (Կայք) հասարակությանն իր գործունեության մասին տեղեկացնելու համար: Կայքի` որպես ամբողջության, ինչպես նաև կայքում տեղ գտած տեքստի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես LA SOLAR-ին: Ոչ ոք չի կարող վերարտադրել սույն կայքում տեղակայված տեքստը, պատճենը կամ պատկերները (բացառությամբ հստակորեն հանրային տիրույթից վերցված տեղեկատվության) ամբողջությամբ կամ մասնակիորեն առանց LA SOLAR-ի նախնական գրավոր համաձայնության:

LA SOLAR-ը գնահատում է Ձեր աջակցությունն ու երաշխավորում գաղտնիությունը:

LA SOLAR-ը չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, քանի դեռ այցելուները կամավոր կերպով չեն տրամադրում դրանք, բացառությամբ որոշ անձը չհաստատող տեղեկատվություն՝ կայքի ներքին վերանայման համար: Այն ներառում է այցելուների քանակը, դիտված էջերը և նմանատիպ այլ  տեղեկություն, որն օգտագործվում է կայքը բարելավելու և Ձեր այցելությունը հնարավորինս բավարարող դարձնելու համար:

Մենք կարող ենք կապվել Ձեզ հետ ձեր կողմից տրամադրված հեռախոսահամարով և/կամ էլփոստի հասցեով՝ ձեր հաշիվը ստուգելու և տեղեկատվական և գործառնական նպատակներով, ինչպիսիք են հաճախորդների կամ համակարգի սպասարկումը:

Խնդրում ենք հարցումներն ուղղել LA SOLAR-ին հետևյալ հասցեով՝

+1 254 481 0322

[email protected]

[email protected]

Փոփոխությունների ծանուցում

Գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ վերանայվում և թարմացվում է: Թարմացումների մասին յուրաքանչյուր տեղեկատվություն կտեղադրվի Կայքում: