«Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնող արևային մոդուլների արտադրությամբ և արտահանումով զբաղվող LA SOLAR ընկերությունն իր ծառայություններն ու արտադրանքն է ներկայացրել աշխարհի առաջատար էքսպո-ցուցահանդեսներից մեկում:

Intersolar-ն արևային տեխնոլոգիաների աշխարհահռչակ էքսպո հարթակ է, որտեղ հանդես են գալիս ոլորտի խոշորագույն ընկերությունները:

Հիմնադրման օրվանից Intersolar-ը դարձել է համաշխարհային արևային արդյունաբերության արտադրողների, մատակարարների, ծառայություններ մատուցողների և գործընկերների ամենակարևոր արդյունաբերական հարթակը: Ավելի քան 30 տարվա փորձ ունենալով ՝ Intersolar-ը եզակի հնարավորություն է համախմբելու արևային արդյունաբերության ներկայացուցիչներին աշխարհի ամենաազդեցիկ շուկաներից:

LA SOLAR- ն առաջին անգամ է մասնակցել խոշորագույն այդ միջոցառմանը, որը տեղի է ունեցել փետրվարի 14-16-ը Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ կենտրոնում:

Էքսպոյի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ ու ներկայացվել  գիտական հոդվածներ արևային ֆոտովոլտային նոր սարքավորումների, արևային ջերմային տեխնոլոգիաների, արևային էլեկտրակայանների, ինչպես նաև ցանցային ենթակառուցվածքների և վերականգնվող էներգիայի ինտեգրման լուծումների վերաբերյալ:

Ցուցահանդեսին մասնակցել են ծրագրավորողներ, կոմունալ ծառայությունների, տեխնոլոգիական մատակարարման ընկերությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, որոնց գործունեությունն ուղղված է խթանելու անցումը մաքուր էներգիային:

Կարդալ նաև